Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ադրբեջանը Դադիվանքում ուդի հոգևորականի է նշանակել ծառայության

Ադրբեջանը Դադիվանքում ուդի հոգևորականի է նշանակել ծառայության
07.12.2020 | 13:02

Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքում ազգությամբ ուդի հոգևորական է նշանակվել:

Вестник Кавказа կայքը հաղորդում է, որ նա ալբան-ուդիական ուղղափառ քրիստոնյա համայնքի փոխնախագահ, քարոզիչ Ռաֆիկ Դանաքարին է: Նա ինքն է հայտնել լրագրողներին: Նրա խոսքով՝ Ադրբեջանում շուրջ 400 ալբանական եկեղեցիներ կան:

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ